Земляк / Zemlyak / Զեմլյակ (Armenian Movie) - Full

2016-05-31 12:41:00    3015
 
0
 
0

Ֆիլմը հիմնված է 1994 թվականի փետրվարին տեղի ունեցած իրական դեպքերի վրա: Ղարաբաղյան պատերազմի վերջին օրերին ռազմաճակատի հատվածներից մեկում` լեռնային բարձունքի վրա, հանգամանքների բերումով կատարյալ մենության մեջ է հայտնվում առաջին անգամ առաջին գծում հայտնված մի հայ զինվոր-ռեզերվիստ: Չընդհատվող կրակահերթի տակ զրուցելով անկենդան մարմնի հետ` հայ զինվորը մարդկային նորմալ շփման եզրեր է գտնում վերջինիս հետ: Երբ, թաքնվելով ռմբակոծությունից, հայ զինվորն իրեն ծածկում է հակառակորդի անկենդան մարմնով, պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում. հայ զինվորի կյանքն այլևս փրկված էր իր անկենդան թշնամու շնորհիվ: Համընդհանուր քաոսի մեջ հառնում է ճշմարտության պահը` պարզ ու դաժան կերպով վեր հանելով պատերազմի ողջ անմտությունը. այլևս առաջին պլան է մղվում մարդկային կյանքի արժեքն առհասարակ` անկախ ազգային պատկանելությունից: Սցենարի հեղինակներ՝ Էդգար Բաղդասարյան, Ռաֆայել Մինասբեկյան Ռեժիսորներ՝ Էդգար Բաղդասարյան, Կարեն Հովհաննիսյան Պրոդյուսերներ՝ Արմեն Գրիգորյան, Ռուբեն Ջաղինյան, Ռաֆայել Մինասբեկյան Կոմպոզիտոր՝ Արտո Թունչբոյաջյան Դերերում՝ Խորեն Լևոնյան, Ալեքսանդր Խաչատրյան, Ռոման Բաբայան, Հրաչ Հակոբյան, Դերենիկ Վարդումյան, Բաբկեն Չոբանյան:


Press enter to search


HAYKAROT music

via website

HAYKAROT on facebook

via facebook

Tweats on HAYKAROT

via twitter

x
We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. We also share information about your use of our site with our social media, advertising and analytics partners who may combine it with other information you’ve provided to them or they’ve collected from your use of their services. Privacy Policy. OK, That's Fine