Live TV Live Radio

Այս տարվա օգոստոսի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներից Ford-ի վարորդն իր խնամքին ուներ 2 անչափահաս երեխաներ և չուներ ծնողներ: Նա երկար տարիներ աշխատում էր ՀՀ ոստիկանությունում: Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, Շիրակի մարզի Քասախ գյուղում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ավտովթարի հետևանքով մահացածի կինը՝ 37-ամյա Լաուրա Մխոյանը, ասաց, որ իրենք բազմիցս դիմել են քննիչին, որպեսզի տեղեկություններ ստանան վթարի մասին, սակայն քննիչը իրենց պատասխանել է, որ առայժմ ոչինչ չի կարող տրամադրել։ Վերջինս նաև ասել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է հենց իր ամուսինը:


Related news

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի այրին կարծում է, որ վթարի միակ մեղավորը իր ամուսինը չի եղել

2017-09-13 17:57:00

Views: 2

 
0
 
0

Thanks for voting. We are delighted that you enjoyed it.
Thanks for voting!